Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել է
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում տնտեսվարողի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 499 մլն 504 հզր 500 ՀՀ դրամ գումարը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։