ՀՀ ՄԻՊ-ն արտահերթ զեկույցում անդրադարձել է ուսհաստատություններում հաշմանդամների համար մատչելիության սկզբունքների ապահովման խնդրին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ «Ուսումնական հաստատությունների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության սկզբունքների ապահովման հետ կապված առանձին խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ նշված խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է մշտադիտարկման այցեր, ուսումնասիրել է նախագծային փաստաթղթեր, իր լիազորությունների շրջանակում իրականացրել է այլ միջոցառումներ։

Մշտադիտարկման այցերն իրականացվել են համընդհանուր դիզայնի սկզբունքներին տիրապետող, ճարտարապետություն և դիզայն մասնագիտությամբ ՄԻՊ փորձագետի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդամների և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ։

Դիտարկման նպատակով ընտրվել են ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 2093-Ն որոշման հավելված 1-ով հաստատված ցանկում ընդգրկված «կառուցված», «հիմնանորոգված» կամ «վերակառուցված» և «ավարտված» կարգավիճակն ունեցող ուսումնական հաստատությունները:

Զեկույցի շրջանակներում անդրադարձ է կատարվել ուսումնական հաստատությունների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության սկզբունքների ապահովման առնչությամբ առկա առանձին խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացմանը։ 

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26

Ասիական ինդեքսներ - 28/10/26

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում

Վարչապետի տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կառուցապատողների հետ քննարկել է բնակարանային ֆոնդի ռենովացիայի հնարավորությունները

Գյուղատնտեսական մշակաբույսերի բազմազանության պահպանումը համաշխարհային պարենային անվտանգության կարևոր նախապայման է. Քենթ Նադոզի

Սոցցանցում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել նաև Երևանի քաղաքապետի անունով

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Բուշերի ատոմակայան ռուսական անձնակազմի վերադարձի հարցը

ՀՀ վարչապետը գնացքների բախման հետևանքով զոհերի առնչությամբ ցավակցել է Իսպանիայի կառավարությանն ու ժողովրդին