Գալիք տարին պետք է միտված լինի ուսումնական հաստատությունների կառավարման արդյունավետության բարձրացմանը. ԿԳՄՍ նախարար

6 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության տեսչական մարմինն ամփոփեց 2025 թվականի ընթացքում իր կատարած աշխատանքները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում անդրադարձ եղավ տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումներին, այնուհետև ներկայացվեց ամփոփ տեղեկատվություն 49 երկրների կողմից ստեղծված SICI միջազգային տեսչական ասոցիացիային անդամակցության մասին։  

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում նշեց, որ անցնող տարին իսկապես շատ կարևոր էր հատկապես նոր օրենքի ընդունմամբ, որը հնարավորություն է տալիս կրթության ոլորտում ներդնել վերահսկողության նոր գործիքակազմեր՝ դրանք դարձնելով ավելի համահունչ բովանդակային բարեփոխումներին, որոնք նպատակ ունեն մի կողմից խրախուսել ուսումնական հաստատությունների մանկավարժական ինքնավարությունը, բայց մյուս կողմից էլ վերջնարդյունքների հիման վրա վերահսկողության իրական հնարավորություն են ընձեռում։

«Տեսչավորման նոր գործառույթը, ինչպես նաև տեսչական մարմնի նոր մշակույթը, վստահաբար մեզ տանելու են նախանշված ճանապարհով, առավել ևս, որ նոր օրենքն այդ հնարավորությունները լիարժեք ընձեռում է։ Սակայն նոր օրենքն էլ իր հերթին կիրառման համար ճանապարհ անցնելու կարիք ունի, և միանգամից ամեն ինչ տեղի չի ունենալու, ուստի 2026 թվականն այդ իմաստով համարում եմ շատ կարևոր տարի, որպեսզի մենք իսկապես կարողանանք այս անցումային շրջանում տրամաբանության և մշակույթի փոփոխություն արձանագրել, ինչը մեզ թույլ կտա ստուգումների ու վերահսկողության ընթացքում ֆիքսել կարևորը, չկենտրոնանալ մանրուքների վրա և կարողանալ արձանագրել հաստատությունների գործունեության ամենակարևոր ցուցանիշները»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարը միևնույն ժամանակ կարևորեց այն հանգամանքը, որ այսօրվա միջոցառման ձևաչափը ևս զարգացում է ապրում, ինչը վկայում է այն մասին, որ յուրաքանչյուր հաջորդ փուլի աշխատանքը հաշվի է առնում նախորդ փուլում կատարվածը։ 

«Տարին ամփոփում ենք նաև մտահոգություններով, որովհետև մեր համակարգում բազմաթիվ են իրավիճակները, երբ ինքներս մեզ պետք է հարցեր տանք, և այդ հարցերը պետք է վերաբերվեն մեր մոտեցումների վերանայմանը։ Այս տարին անվանել ենք «Առողջ, ապահով և անվտանգ կրթական միջավայրի տարի» և առաջին հերթին շեշտադրում ենք կրթական հաստատություններում ապահովության միջավայրը, որը սովորելու ամենակարևոր նախապայմաններից է։ Չի կարող երեխան լավ արդյունք ունենալ, եթե իրեն պաշտպանված չի զգում։ Ուսուցիչը և տնօրենը նույնպես չեն կարող լավ արդյունք տալ, եթե պաշտպանված չեն զգում, հետևաբար կարիք ունենք լրջորեն վերանայել մեր պատկերացումն ապահովության մասին»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։ 

Անդրեասյանը հույս հայտնեց, որ ՀՀ կրթության տեսչական մարմնի գալիք տարվա գործունեությունը պետք է միտված լինի ուսումնական հաստատությունների կառավարման արդյունավետության բարձրացմանն ու առաջարկների ներկայացմանը։   

Այնուհետև ՀՀ կրթության տեսչական մարմնի ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության ղեկավար Զարուհի Միքայելյանը ներկայացրեց անցնող տարում տեղի ունեցած կարևոր իրադարձություններն ու գրանցված հաջողությունները։ 

Ըստ այդմ՝ 2025 թվականին ՀՀ կրթության տեսչական մարմինը նախադպրոցական կրթության ոլորտում իրականացրել է 17 պլանային ստուգում, ձևակերպել 15 ակտ, արձանագրել 122 խախտում, տվել է 87 հանձնարարական, նախաձեռնել է վարչական 8 վարույթ, որոնց շրջանակում տրվել է 7 կարգադրություն։ Հանրակրթության ոլորտում տեսչական մարմինն իրականացրել է 60 պլանային ստուգում, ձևակերպել 40 ակտ, արձանագրել 1229 խախտում, տվել է 572 հանձնարարական, նախաձեռնել է վարչական 37 վարույթ, որոնց շրջանակում տրվել է 28 կարգադրություն։ Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտում տեսչական մարմինն իրականացրել է 15 պլանային ստուգում, ձևակերպել 15 ակտ, արձանագրել 291 խախտում, տվել է 125 հանձնարարական։ 

Նախադպրոցական կրթության ոլորտում 2025 թվականին արձանագրված խախտումների թվի նկատմամբ հանձնարարականների տոկոսը կազմել է 71.3, հանրակրթության ոլորտում՝ 46.5, մասնագիտական կրթության ոլորտում՝ 44։ 

Անցնող տարվա ընթացքում նախադպրոցական ուսումնական հաստատություններում անցկացվել են 5 կանխարգելիչ միջոցառումներ, հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ 50, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական հաստատություններում՝ 7։  

2025 թվականին կրթության տեսչական մարմինն իրականացրել է ուղեցույցների մշակման աշխատանքներ, ստեղծել է դպրոցների խորհրդակցական մարմիններին աջակցող գործիքներ, կիրառել է կանխարգելիչ միջոցառումների նոր ձևաչափ, զարգացրել է տեսչական մարմնի անձնակազմի կարողությունները։   

Միջոցառման երկրորդ մասում կազմակերպվեց պանելային քննարկում՝ «Կրթության որակի վերահսկողություն բոլոր մակարդակներում՝ ձեռքբերումներ և մարտահրավերներ» թեմայով, որին մասնակցեցին ՀՀ Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ՀՀ կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը, ՀՀ կրթության տեսչական մարմնի նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Կարեն Օսեյանը, Երևանի Զորայր Խալափյանի անվան թիվ 156 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Պետրոսյանը և Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցի գրադարանավար Լաուրա Մելքումյանը։  

Հայերեն

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում