Խոշտանգումների կանխարգելումը ՄԻՊ հաստատության առաջնային ուղղություններից է. Անահիտ Մանասյան

4 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի հերթական ընդլայնված նիստը։ Հանդիպմանը մասնակցել են իրավասու պետական մարմինների և ՄԻՊ առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ նիստի ընթացքում Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելումը ՄԻՊ հաստատության առաջնային ուղղություններից է. 

«Ոլորտի զարգացումն ու կատարելագործումը կարևորում եմ ոչ միայն որպես Մարդու իրավունքների պաշտպան, այլ նաև որպես Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ։ Այս ոլորտի արդյունավետ իրացումը հնարավորություն է տալիս պետության ներսում լուծելու բազմաթիվ համակարգային խնդիրներ»:

Պաշտպանը կարևորել է միջգերատեսչական և բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ ոլորտում առկա խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ ու համակարգված աշխատանքի արդյունքում։ Այս համատեքստում նա ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խորհրդատվական և փորձագիտական խորհուրդների, մասնավորապես՝ Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի նշանակությունը։

Նիստի ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը ներկայացրել է Կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեությունը, այդ թվում՝ իրականացված այցերը։

Նշվել է, որ տարվա ընթացքում իրականացվել է ընդհանուր առմամբ 58 այց, այդ թվում՝ 30 մշտադիտարկման և 28՝ ըստ անհրաժեշտության այց, որոնցից 10-ին անձամբ մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Անդրադարձ է կատարվել նաև այցերի ընթացքում արձանագրված խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։

Խորհրդատվական խորհրդի անդամները ներկայացրել են ոլորտի վերաբերյալ իրենց մտահոգությունները, որոնք Կանխարգելման ազգային մեխանիզմի 2026 թվականի գործունեության շրջանակում ուսումնասիրության առարկա կդառնան:

Միջոցառումն ամփոփելով՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծումը հնարավոր է բացառապես համատեղ ջանքերի շնորհիվ․

«Շատ կարևոր է, որպեսզի մենք բաց աչքերով անդրադառնանք առկա խնդիրներին, բարձրաձայնենք դրանք և փորձենք գտնել համապատասխան լուծումներ»։

ՄԻՊ առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը կազմակերպվել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի հետ համատեղ։

Հայերեն

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր