Կամբոջայում հայտնել են Թաիլանդի կողմից F-16 կործանիչներով գրոհի մասին

2 րոպեի ընթերցում

Կամբոջան հայտնել է, որ թաիլանդական F-16 կործանիչները կրկին հարձակվել են երկրի վրա՝ ներխուժելով սահմանից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Khmer Times թերթը՝ հղում անելով Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարությանը:

Ըստ գերատեսչության՝ դեկտեմբերի 24-ի առավոտյան մոտավորապես ժամը 10:00-ին «Թաիլանդը F-16 կործանիչներով վեց ռումբ է նետել Կամբոջայի հյուսիս-արևմուտքի Բատամբանգի նահանգի Բանանի շրջանում»:

«Բնակիչները ստիպված են եղել փախչել Թաիլանդի օդային ագրեսիայից», - նշել են Պաշտպանության նախարարությունում: 

Ավելի վաղ Khmer Times-ը հաղորդել էր, որ Կամբոջայի սահմանամերձ շրջանների վրա Թաիլանդի հրետանու և օդուժի հարվածների պատճառով ավերվել և ոչնչացվել են 111 մասնավոր տուն, հինգ դպրոց, երեք բժշկական կենտրոն, շուկա, պահեստներ, մի քանի հին տաճարներ և մեհյաններ, 11 վարչական շենք, հինգ հյուրանոց, մի քանի կամուրջ, բենզալցակայան և 28 ավտոմոբիլ:

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին բախումները հրազենի կիրառմամբ վերսկսվել են դեկտեմբերի 7-ին: Հոկտեմբերին Մալայզիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի խախտման համար կողմերը մեղադրել են մեկը մյուսին։ 

Դեկտեմբերի 22-ին Կուալա Լումպուրում Հարավարևելյան Ասիայի երկրների արտգործնախարարները հանդիպում էին անցկացրել, որին մասնակցել էին նաև Թաիլանդի և Կամբոջայի արտգործնախարարները։ Համաձայնություն էր ձեռք բերվել, որ դեկտեմբերի 24-ին հանդիպում կկայանա երկու երկրների պաշտպանության նախարարների միջև։ 

Աշխարհ

Կամբոջայի և Թաիլանդի պաշտպանության նախարարները կհանդիպեն զինադադարի հնարավորությունը քննարկելու նպատակով

Հայերեն Русский

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը