Իրավունք

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ամուսնու կողմից նախկին կնոջ սպանության դեպքից․ նախաքննությունն ավարտվել է

1 րոպեի ընթերցում

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ամուսնու կողմից նախկին կնոջ սպանության դեպքից․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում 2025 թվականի նոյեմբերի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Վ․Կ․-ն, իր բնակարանը մաքրելու պահանջը մերժելու պատճառով, նախկին կնոջ՝ Ա․Հ․-ի հետ առաջացած վիճաբանության ընթացքում խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով վերջինիս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում Վ․Կ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից սպանությունը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում