Թիմում կլինեն փոփոխություններ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը մտադիր է թիմում փոփոխություններ կատարել` նոր անուններ ավելացնելով ազգային ընտրանու կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչներից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Բաբալարյանը:

«Առաջնությունից իսկապես բավականություն ստացա: Նորանոր մարզիկներ ի հայտ եկան: Սա ոգևորիչ է, քանի որ ամեն քաշային կարգում կարող է լինել մի քանի մարզիկ, ինչն էլ կբերի մրցակցության թիմի ներսում: Առաջնությունը շատ լավ էր կազմակերպված թե Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի, թե Չարենացավանի համայնքապետարանի կողմից»,-ասաց Բաբալարյանը: Վերջինս ընդգծեց, որ այս տարի առաջնության չեն մասնակցել Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը:

«Թիմում կլինեն փոփոխություններ: Ինքս տեսնում եմ մի քանի քաշային կարգի մարզիկների, որոնք կլինեն ազգային թիմում: Երիտասարդները պետք է միանան մեծերին ու եթե մեծերը չկարողանան պահպանել իրենց դիրքը` կփոխարինվեն երիտասարդներով»,-ասաց նա:

Ազգային հավաքականը 2026 թվականի առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի հունվարի 10-ից:

 

Հայերեն

Բալթյան երկրներն ու Լեհաստանը պահանջել են, որ ԵՄ երկրները խզեն ՌԴ-ի հետ ներդրումների պաշտպանության շուրջ պայմանագրերը

ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ

Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը, բայց նաև զերծ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմից. Լուկաշենկո

Պրոֆեսիոնալիզացիան՝ սոցիալական ոլորտի առաջընթացի ապահովման համար կարևոր պայման. սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ մեկնարկել է երկօրյա համաժողով

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Մեդինսկին

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Երևանում մեկնարկել է «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որի շրջանակում կայացավ Expo-ի բացման արարողությունը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում