Աշխարհ

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բանակը կմնա Գազայում

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բանակը կմնա Գազայում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ զինվորականները, անվտանգության նկատառումներից ելնելով,  երբեք ամբողջությամբ դուրս չեն գա Գազայի հատվածից, և որ պաղեստինյան անկլավում կստեղծվի քաղաքացիական-զինվորական բանակային ստորաբաժանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Հոկտեմբերին ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի կողմից ստորագրված խաղաղության ծրագրի համաձայն՝ իսրայելական զինվորականները աստիճանաբար ամբողջությամբ պետք է դուրս գային անկլավից: 

«Մենք գտնվում ենք Գազայի խորքում և երբեք ամբողջությամբ չենք լքի Գազան։ Նման բան երբեք չի լինի։ Մենք այնտեղ ենք՝ պաշտպանելու, կանխելու համար այն, ինչ տեղի ունեցավ», -ասել է Կացը:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Իսրայելական բանակի ստորաբաժանումներին անդրադառնալով՝ Կացն ասել է, որբ երբ ժամանակը գա, հյուսիսային Գազայում կկառուցեն Նահալ ստորաբաժանումներ՝ տեղահանված (իսրայելական) համայնքների փոխարեն։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում