Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանում բացվել է «Հին Երևան. Սպենդիարյանական վայրեր» ժամանակավոր ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում դեկտեմբերի 23-ին  բացվել է «Հին Երևան. Սպենդիարյանական վայրեր» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը։    

«Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նշեց, որ ցուցահանդեսը նվիրված է երկու նշանավոր հոբելյանների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի Երևան տեղափոխվելու 100-ամյակին և նրա «Երևանյան էտյուդների» ստեղծման 100-ամյակին:                              

Ցուցադրության միջոցով այցելուներին կներկայացվի հին Երևանի մշակութային միջավայրը՝ Սպենդիարյանի կյանքի և ստեղծագործական ուղու համատեքստում:        

Հատուկ ուշադրություն է դարձվելու այն վայրերին, որոնք անմիջականորեն  առնչվել են մեծանուն կոմպոզիտորի երևանյան գործունեության շրջանին։                                

Ցուցադրության մեջ անդրադարձ կկատարվի  նաև Սուրբ Սարգիս եկեղեցուն, որի առաջնորդարանում  կոմպոզիտորին սենյակ է տրամադրվել ստեղծագործելու համար։ Ներկայացվելու են հիմնականում վավերագրական նյութեր և փաստաթղթեր՝տպագրության ձևաչափով, քանի որ խոշոր ձեռագրերը պահվում են տարբեր թանգարաններում։                                                                        

«Ցուցադրվելու են նաև մի քանի անձնական իրեր, արխիվային նյութեր, ինչպես նաև Ռաֆայել Պետրոսյանի «Սպենդիարյանը Երևանում» կտավի բնօրինակը։               Հատուկ ուշադրության կարժանանա հին Երևանի՝ ձեռքով նկարած քարտեզը. այնտեղ նշված են Սպենդիարյանի գործունեության հետ կապված վայրերը»,- նշեց թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։                                                                        

«Ցուցահանդեսը իրականացվում է գործընկեր «Քուադրում» ճարտարապետական արվեստանոցի նկարիչների, դիզայներների և ճարտարապետների աջակցությամբ՝ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության օժանդակությամբ։ Այն կգործի մեկ ամիս»,-եզրափակեց Մարինե Օթարյանը։  

Լուսինե Ջալալյան 

Հայերեն

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը