Իրավունք

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառած վնասը

1 րոպեի ընթերցում

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառած վնասը

Զորակ բնակավայրում գտնվող 5995 քմ մակերեսով հողամասից ընկերության կողմից ապօրինի տեղահանվել է 8748 խմ ծավալով  ավազակոպճային լեռնային զանգված, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 29 մլն 784 հզր 310 ՀՀ դրամի վնաս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում