Հալեպում քրդերի իրականացրած հրետակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել
1 րոպեի ընթերցում

Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասի հրետակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Syria TV-ն՝ հղում անելով իր թղթակցին։
Նրա խոսքով՝ քրդական ուժերը անկանոն ականանետային կրակ են բացել և հրթիռային հարձակումներ են իրականացրել Ալ-Ջամիլիյա և Ալ-Սարյան շրջանների վրա։
«Հալեպում Ալ-Ռազի կամրջի մոտ գտնվող բնակելի թաղամասի վրա Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ, մի քանիսը վիրավորվել են», - հաղորդել է հեռուստաալիքը։
Կարդացեք հոդվածը` Русский