Թուրքիա

Թուրքիայում աշակերտը կրակել է դպրոցի տնօրենի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում աշակերտը կրակել է դպրոցի տնօրենի ուղղությամբ

Թուքիայի Մերսինի Անամուր շրջանում 12-ամյա աշակերտը հրազենից կրակելու եղանակով ծանր վիրավորել է դպրոցի տնօրեն Էնդեր Քարային։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: 

Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տնօրենը նկատողություն է արել մի աշակերտի, որն անցյալ շաբաթ էլեկտրական հեծանիվով դպրոց էր եկել: 

Դպրոցի տնօրենի ուղղությամբ կրակելու սարսափելի կադրերը ֆիքսել են դպրոցի տեսախցիկները: Կադրերում երևում է, թե ինչպես է տղան հրազենով գալիս դպրոց և կրակում տնօրենի վրա: 

Հաղորդվում է, որ տնօրենի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում։

Դպրոցում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, դասերը մեկ օրով դադարեցվել են։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում