Պղնձի գինը LME-ում նորացրել է պատմական առավելագույն ցուցանիշը
1 րոպեի ընթերցում

Պղնձի ֆյուչերսի գինը Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նորացրել է պատմական առավելագույնը։ Երևանի ժամանակով ժամը 09:32-ի դրությամբ պղնձի գինն աճել է 1,04 տոկոսով՝ հասնելով մեկ տոննայի դիմաց մինչև 11,993 հազար դոլարի:
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Կարդացեք հոդվածը` Русский