Իրավունք

Ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է

1 րոպեի ընթերցում

Ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է

Նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կողմից կատարված մի քանի գործարքներ չեն ներառվել հարկային միասնական հաշվարկներում՝ այդ կերպ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս։ 

«Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից չհաշվարկված և պետական բյուջե չվճարված գումարը կազմել է 13 մլն 404 հզր 500 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ հայտնում են Քննչական կոմիտեից։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում