Հայաստան

ՀՀ փոխվարչապետն ու ԶՖԳ պատվիրակության անդամները քննարկել են առաջիկա համագործակցության նոր ուղղությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետն ու ԶՖԳ պատվիրակության անդամները քննարկել են առաջիկա համագործակցության նոր ուղղությունները

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: 

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է գործընկերներին Հայաստանում ԶՖԳ գրասենյակի բացման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի Հայաստանի և Ֆրանսիայի միջև զարգացման գործընկերության ընդլայնմանը»,-ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, այդ թվում՝ քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրերի, ջրային ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ: 

Հաղորդվում է, որ հատուկ ընդգծվել է Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրամի գործունեության շրջանակներում մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը: 

Բացի այս, զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև առաջիկա համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ:

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում