Իրավունք

Հանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

1 րոպեի ընթերցում

Հանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացվում է մի խումբ անձանց կողմից համացանցային զանգերի միջոցով հիմնականում եվրոպական պետություններում բնակվող ավելի քան 1500 անձանց տարբեր հաշիվներից առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցներ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Նախաքննության ընթացքում հանցավոր ծագում ունեցող 630 մլն ՀՀ դրամից բացի՝ ևս 44 մլն ՀՀ դրամ փոխանցվել է պետական բյուջե»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ հայտնում են Քննչական կոմիտեից։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում