Աբովյան քաղաքի բնակչուհին ձերբակալվել է մի շարք բնակավայրերում կեղծ թղթադրամներ իրացնելու համար

3 րոպեի ընթերցում

Աբովյան քաղաքի 37-ամյա բնակչուհին  ձերբակալվել է մի շարք բնակավայրերում կեղծ թղթադրամներ  իրացնելու համար: 

Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն դեկտեմբերի 13-ին  հաղորդում էր ստացվել, որ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող դեղատանը վաճառողին տվել են 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 18.30-ի սահմաններում մի կին նշված դեղատանը գնելով 11 800 դրամի ապրանք՝ դեղագործ-վաճառողուհուն տվել էր 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամ և ստացել  38 200 դրամ մանրը:

Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել էր Աբովյան քաղաքի 37-ամյա բնակչուհին:

Պարզվել էր նաև, որ նա նույն օրը կեղծ թղթադրամով առևտուր էր արել նաև Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում գտնվող դեղատնից: Այս դեպքում ևս գնումների դիմաց վճարել էր 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամով և ստացել 32 000 դրամ մանրը:

Գերատեսչությունից նշում են, որ համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 15-ին 37-ամյա կինը հայտնաբերվել և ներկայացվել է Մարտունու բաժին։ Պարզվել է, որ նա կեղծ թղթադրամ էր իրացրել նաև  դեկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի երկու դեղատներում. Կենտրոնական փողոցում գործող դեղատանը 9000 դրամի գնումների դիմաց վճարելով  50 000 անվանական արժողության կեղծ թղթադրամով՝ ստացել էր 41 000 դրամ մանրը, իսկ  Շահինյան փողոցում գտնվող դեղատանը 11 600 դրամի գնումների դիմաց դարձյալ վճարելով 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամով՝  38 000 դրամ մանրը ստացել ու հեռացել էր։

Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 37-ամյա կինը նմանատիպ հանցարարքներ է կատարել նաև հանրապետության այլ բնակավայրերում՝ ամեն անգամ գնումների դիմաց վճարելով 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամ:

Տուժողներից ընդունվել են հաղորդումներ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 37-ամյա կինը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Հայերեն

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար