ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ անդամ երկրների ներկայացուցիչներին է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում կատարված աշխատանքը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը և Գլխավոր դատախազության վարչության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը Կատարի Պետությունում մասնակցել են ՄԱԿ‑ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի 11‑րդ նստաշրջանին։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ այցի ընթացքում Էդգար Արսենյանն ու Ծովակ Մնացականյանը հանդիպել են Մոլդովայի գլխավոր դատախազի ղեկավարած պատվիրակությանը, քննարկել ընտրական հանցագործությունների քննության մեթոդիկան՝ նկատի ունենալով Մոլդովայի Հանրապետության լավագույն փորձն այս տեսակի հանցանքների քննության ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների բնագավառում երկու երկրների կողմից կիրառվող գործիքակազմերը, ինչպես նաև այդ ոլորտում երկկողմ համագործակցության  արդյունավետությունը բարձրացնելու մեխանիզմները։

Դատախազության ներկայացուցիչները մասնակցել են «Ֆինանսական հանցագործությունների քննության բնագավառում արհեստական բանականության կիրառման հնարավորությունները» թեմայով քննարկմանը: Ներկայացվել են արհեստական բանականության կիրառմամբ նախաքննության իրականացման հնարավորությունները:

Էդգար Արսենյանն ու Ծովակ Մնացականյանը հանդիպել են նաև Արաբական Միացյալ էմիրությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և քննարկել ՀՀ գլխավոր դատախազության կողմից ԱՄԷ ուղարկված իրավական օգնության միջնորդությունները:

Կատարի Պետություն կատարած այց շրջանակում Գլխավոր դատախազության ներկայացուցիչները մասնակցել են «Համագործակցություն կոռուպցիայի և հանցավորության դեմ» թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում ծանոթացել են մասնակից երկրների կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն փորձին, քննարկել են միջազգային համագործակցության առավել արդյունավետ համագործակցության հնարավորությունները։

Դատախազության ներկայացուցիչները հանդիպել են նաև Ինտերպոլի գրասենյակի ներկայացուցիչների հետ, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

ՄԱԿ‑ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի շրջանակում Էդգար Արսենյանն ու Ծովակ Մնացականյանը մասնակցել են «Սեփականության իրական շահառուների թափանցիկություն․ պարտավորությունից դեպի ազդեցություն» թեմայով լսումների, որի ընթացքում ՀՀ պատվիրակության ներկայացուցչի կողմից ներկայացվել է ոլորտում կատարված աշխատանքը։

Դեկտեմբերի 18-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը COSP11 գլխավոր միջոցառման ընթացքում ՄԱԿ անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի Հանրապետության գրանցած արդյունքները, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հայերեն Русский

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը