Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի մի քանի շրջաններում
1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի տարբեր շրջաններում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» կազմակերպության մի քանի ռազմական օբյեկտների:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ այդ օբյեկտների առկայությունը և «Հեզբոլլահ»-ի գործունեությունը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի շուրջ համաձայնությունների խախտում են և սպառնալիք են Իսրայելի համար։
Կարդացեք հոդվածը` Русский