Աշխարհ

Նեթանյահուն հայտարարել է Եգիպտոսի հետ շուրջ 35 միլիարդ դոլարի բնական գազի գործարքի մասին

2 րոպեի ընթերցում

Նեթանյահուն հայտարարել է Եգիպտոսի հետ շուրջ 35 միլիարդ դոլարի բնական գազի գործարքի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հաստատել է Իսրայելի պատմության մեջ ամենամեծ էներգետիկ գործարքը՝ հարևան Եգիպտոսի հետ 112 միլիարդ շիկելի (34.7 միլիարդ դոլար) գազի մատակարարման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Times of Israel-ը։

Էներգետիկայի նախարար Էլի Քոհենի հետ տեսաուղերձում Նեթանյահուն հայտնել է, որ Կահիրեի հետ բնական գազի գործարքից 58 միլիարդ շեկելը (18 միլիարդ դոլար) կփոխանցվի պետական ​​գանձարան։  Նրա խոսքով՝ առաջին չորս տարիների ընթացքում պետությունը կստանա տարեկան մոտ 500 միլիոն շեկել (155 միլիոն դոլար), և կանխատեսվում է, որ մինչև 2033 թվականը այդ գումարը կհասնի տարեկան 6 միլիարդ շեկելի (1.9 միլիարդ դոլար)։ 

«Համաձայնագիրը կնքվել է ամերիկյան Chevron ընկերության իսրայելցի գործընկերների հետ, որոնք գազ կմատակարարեն Եգիպտոսին»,- նշել է Նեթանյահուն։

«Այս գումարը կամրապնդի կրթությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքները, անվտանգությունը, գալիք սերունդների ապագան»,- ասել է նա՝ հավելելով, որ գործարքը, որը հետաձգվել էր հոկտեմբերին, հաստատել է միայն այն բանից հետո, երբ համոզվել է, որ այն բավարարում է Իսրայելի կենսական կարիքները, այդ թվում՝ անվտանգությունը։ 

«Գործարքը մեծապես ամրապնդում է Իսրայելի դիրքերը որպես տարածաշրջանային էներգետիկ գերտերություն և նպաստում է տարածաշրջանային կայունությանը», - ընդգծել է Նեթանյահուն։ 

Նախարար Քոհենն իր հերթին գործարքն անվանել է «պատմական պահ Իսրայելի համար» և նշել, որ դա երկրի պատմության մեջ ամենամեծ արտահանման գործարքն է։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում