Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Կատարի Ազգային տոնը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Կատարի կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ։
Warm congratulations & best wishes for prosperity & continued success to the Government & friendly people of #Qatar on the occasion of #NationalDay.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) December 18, 2025
Looking forward to further advancing mutually beneficial cooperation between 🇦🇲 & 🇶🇦. pic.twitter.com/XEdhdoNKlE
«Մեր ջերմ շնորհավորանքները և բարգավաճման ու շարունակական հաջողությունների մաղթանքները Կատարի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության հետագա զարգացում»,-ասված է ԱԳՆ-ի գրառման մեջ։
Ավելի վաղ Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։