Աշխարհ

Ուկրաինական պատվիրակության հետ Ուիթքոֆի բանակցությունները կարող են տեղի ունենալ այս շաբաթ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինական պատվիրակության հետ Ուիթքոֆի բանակցությունները կարող են տեղի ունենալ այս շաբաթ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ  առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, կարող են այս շաբաթ Մայամիում բանակցություններ վարել Ուկրաինայի  նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռուստեմ Ումերովի հետ:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Axios պորտալը։

«Սպասվում է, որ ուկրաինական պատվիրակությունը՝  Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ, այս շաբաթ ավելի կժամանի Մայամի՝ Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններ վարելու համար», - գրել է պորտալը։  

Axios-ը, հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, նաև հաստատել է Politico-ի՝ ավելի վաղ տարածած լուրն այն մասին, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունները կարող են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններ վարել առաջիկա հանգստյան օրերին. ռուսական պատվիրակությունը, ինչպես սպասվում է, կգլխավորի ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։   

Ինչպես գրում է Axios-ը, Թրամփի խորհրդականները  Պուտինի բանագնացին կտեղեկացնեն ամերիկացի և ուկրաինացի պաշտոնատար անձանց միջև բանակցություններում ձեռք բերված առաջընթացի մասին և կփորձեն համոզել Ռուսաստանի կառավարությանը՝ համաձայնել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ նորացված առաջարկությանը։

Պորտալի աղբյուրներն ընդգծել են, որ ներկայում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պաշտոնատար անձանց միջև եռակողմ հանդիպում կազմակերպելու  ծրագրեր չկան։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում