Կառավարությունը 106 մլն դրամ հատկացրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գլխավոր միջոցառման կազմակերպման համար
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2026թ. ապրիլի 14-ին մեծ համերգով կնշի հիմնադրման 20-ամյակը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառման կազմակերպման համար ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 18–ի նիստում որոշում կայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը տրամադրել 106 մլն դրամ:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ կունենա չինական ծագում ունեցող ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը, որը համարվում է ժամանակակից ամենապահանջված և ազդեցիկ երաժիշտներից։ Երկարատև բանակցությունների արդյունքում ստացված համաձայնությունը Լանգ Լանգի կողմից Երևանում համերգով հանդես գալու վերաբերյալ՝ հայկական դասական երաժշարվեստի համար մեծ ձեռքբերում է: