Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ 

«Միջազգային միջոցառում կա, որին պետք է մասնակցեմ։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն է, և պետք է մեկնեմ»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ իր մասնակցությունը շատ վաղուց էր պլանավորված։ 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախատեսված է դեկտեմբերի 21-ին՝ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում:  Դեկտեմբերի 21-22 Սանկտ Պետերբուրգում պլանավորված է նաև ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։  

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում