Մշակույթ

Գավառի պետհամալսարանում տեղի է ունեցել Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակին նվիրված գիտաժողով

2 րոպեի ընթերցում

Գավառի պետհամալսարանում տեղի է ունեցել Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակին նվիրված գիտաժողով

Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում տեղի է ունեցել ուսանողական գիտաժողով՝ նվիրված հայ մեծանուն գրող-արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանից, բացման խոսքով հանդես է եկել ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Քրիստինե Բատիկյանը։ Ողջունելով ներկաներին՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, մաթևոսյանագետ Վաչագան Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գիտաժողովի մասնակից ուսանողներին՝ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական ժառանգությունը բազմակողմանիորեն ուսումնասիրելու համար։

Գիտաժողովին մասնակցել և Հրանտ Մաթևոսյանի խորն ու բազմաշերտ ասելիքի, ստեղծած գեղարվեստական աշխարհի առանձնահատկությունների և կերտած կերպարների մասին խոսել են ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը, Օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գայանե Միրիբյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սիրանուշ Խանդանյանը։

Գիտաժողովին որոշ ուսանողներ հանդես են եկել զեկույցներով, որոնք ուղեկցվել են հետաքրքիր և ուսուցողական քննարկումներով։ 

Գիտաժողովի ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում