Կառավարությունն ավելի քան 12 մլրդ դրամ կհատկացնի 52 համայնքի 169 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար
1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 12 մլրդ 45 մլն դրամի չափով ֆինանսավորում կհատկացնի 52 համայնքում 169 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ընթացքում համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ծրագրերը միտված են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը և ընդգրկում են փողոցների, այգիների ու խաղահրապարակների բարեկարգում, համայնքային շենքերի, մշակույթի տների, մանկապարտեզների կառուցում և նորոգում, խմելու և կոյուղու ջրագծերի, ոռոգման համակարգերի, գիշերային լուսավորության, գազաֆիկացման, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգման աշխատանքներ՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ։