ՀՀ-ն ակնկալում է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը հետևողականորեն կաջակցի Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանն ուղղված քայլերին

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ակնկալում է, որ ՄԱԿ 10-րդ Գլխավոր քարտուղարը հետևողականորեն աջակցություն կցուցաբերի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և ամրապնդմանն ուղղված քայլերին, որոնց հիմքում ընկած են միջազգային իրավունքի և ՄԱԿ Կանոնադրության նպատակները և սկզբունքները, մասնավորաբար՝ պետությունների ինքնիշխան հավասարության և տարածքային ամբողջականության սկզբունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունն, այս մասին հայտարարել է  կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը՝ ելույթ ունենալով Սլովենիայի նախագահությամբ «Առաջնորդություն հանուն խաղաղության» խորագրով 2025թ. դեկտեմբերի 15-ին կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։

ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ տեղակալը նշել է, որ անցյալի չկարգավորված մարտահրավերները, ներկայիս սպառնալիքները և ապագա անորոշությունները հիշեցնում են բազմակողմ դիվանագիտության ներուժի լիակատար իրագործման պահանջվածության մասին, որի առանցքում պետք է լինի ՄԱԿ-ը։ 

«Վտանգավոր բևեռացվածության և աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում առավել քան երբևէ ընդգծվում է ՄԱԿ-ի դերակատարությունը՝ հակամարտությունների կանխարգելմանը, գլոբալ խաղաղության և անվտանգության ճարտարապետության ամրապնդմանը, կայուն զարգացման և մարդու իրավունքների և արժանապատվության ապահովմանը միտված ջանքերն առաջնորդելու հարցում»,-նշել է Ժիրայր Անանյանը։

Վերջինս, ներկայացնելով տարածաշրջանային զարգացումները, շեշտել է․ «Հայաստանյան կողմն ակնկալում է, որ ՄԱԿ 10-րդ Գլխավոր քարտուղարը հետևողականորեն աջակցություն կցուցաբերի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և ամրապնդմանն ուղղված քայլերին, որոնց հիմքում ընկած են միջազգային իրավունքի և ՄԱԿ Կանոնադրության նպատակները և սկզբունքները, մասնավորաբար՝ պետությունների ինքնիշխան հավասարության և տարածքային ամբողջականության սկզբունքները»։

Հայերեն English Español فارسی ქართული Русский Türkçe 中文

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում