Կառավարությունում քննարկվել է հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների, ինչպես նաև մասնավոր հատվածը ներկայացնող միությունների ներկայացուցիչներ։
Մանրամասն անդրադարձ է կատարվել հարկային վարչարարության իրականացման տարբեր փուլերում լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրման դեպքերում Պետական եկամուտների կոմիտեի հաղորդումների հիման վրա տնտեսավարողների նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնելու գործընթացին։ Մասնավորապես՝ գործարար միությունների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել, որ գործընթացի արդյունքում որոշ տնտեսավարողների համար առավել նախընտրելի է դառնում առաջադրված պարտավորությունների չվիճարկումը՝ քրեական պատասխանատվության հեռանկարից խուսափելու նպատակով։

Պատասխանատու գերատեսչությունների կողմից ներկայացվել են այս ուղղությամբ արդեն իսկ իրականացված և ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև խնդրի կարգավորման լրացուցիչ առաջարկներ, այդ թվում՝ լրացուցիչ պարտավորությունների առաջադրման շեմի փոփոխության, ստուգման ողջամիտ ժամանակահատվածի սահմանման, ինչպես նաև հաղորդում ներկայացնելու համար հարկային պարտավորություններից խուսափելու հանցակազմի առկայության պարտադիր պայմանի սահմանման վերաբերյալ։

Անդրադառնալով խնդրի կարգավորման հնարավոր եղանակներին՝ փոխվարչապետը կարևորել է այնպիսի լուծումների ներդրումը, որոնք հարկային կարգապահության ապահովմանը զուգահեռ չեն խոչընդոտի գործարարների կողմից իրենց իրավունքների պաշտպանության լիարժեք իրացմանը։

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակելու խնդրի կարգավորման համար անհրաժեշտ գործողությունների շուրջ քննարկումները՝ 2026 թվականի սկզբին դրանք ամփոփելու և առաջիկա քայլերը համաձայնեցնելու նպատակով։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան