Մարզեր

Արթիկում վառվեցին համայնքի գլխավոր տոնածառի լույսերը

2 րոպեի ընթերցում

Արթիկում վառվեցին  համայնքի գլխավոր տոնածառի լույսերը

Արթիկ քաղաքի «Ազատության» հրապարակում հանդիսավոր կերպով վառվեցին համայնքի գլխավոր տոնածառի լույսերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 2026 թվականը Արթիկ համայնքը դիմավորում է նոր գլխավոր տոնածառով․ այս տարի Ազատության հրապարակը զարդարել է 15 մետր բարձրությամբ, բոլորովին նոր ամանորյա եղևնին։

Միջոցառմանը մասնակցել են Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ և համայնքի բնակիչներ։ Տոնական միջոցառումը ուղեկցվել է երգ ու պարով, անակնկալներով։ 

«Համայնքապետարանը ջանք չի խնայել քաղաքին տոնական շունչ հաղորդելու համար՝ ամանորյա ձևավորմամբ զարդարելով Արթիկ քաղաքի կենտրոնական փողոցները, էստակադան և հրապարակը։ Բացի այդ, համայնքապետարանի կողմից Արթիկ համայնքի բոլոր 23 գյուղերին տրամադրվել են 6 մետր բարձրությամբ նոր տոնածառեր՝ զարդարանքով և լուսավորությամբ», - տեղեկացրին համայնքապետարանից

Ներկաներին գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը՝ մաղթելով, որ 2026 թվականը լինի նպատակների իրականացման և նոր ձեռքբերումների տարի։ Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արթիկ համայնքի բարերար Կնյազ Խաչատրյանին՝ համայնքին գլխավոր տոնածառ նվիրելու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում