Աշխարհ

Իսրայելական ԱԹՍ-ների հարվածներից Լիբանանում խաղաղ բնակիչներ են զոհվել

1 րոպեի ընթերցում

Իսրայելական ԱԹՍ-ների հարվածներից Լիբանանում խաղաղ բնակիչներ են զոհվել

Իսրայելի ռազմաօդային ուժերը անօդաչու թռչող սարքի միջոցով հարվածել են Սիբլին-Ջադրա մայրուղու վրա (Բեյրութից մոտ 40 կիլոմետր հարավ) գտնվող մեքենայի, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է լիբանանյան «Al-Mayadeen» հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։

Աղբյուրը մանրամասնել է, որ Լիբանանի հարավում գտնվող Ալ-Ադիսա և Սիբլին քաղաքների ծայրամասերին ԱԹՍ-ների հարվածներից երկու քաղաքացի է զոհվել։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում