Մարզեր

Գեղամավանում կառուցվել է խմելու ջրի խորքային հոր, վերակառուցվել խմելու ջրատարի ներքին ցանցը

1 րոպեի ընթերցում

Գեղամավանում կառուցվել է խմելու ջրի խորքային հոր, վերակառուցվել խմելու ջրատարի ներքին ցանցը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրի խորքային հոր, վերակառուցվել խմելու ջրատար ներքին ցանցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Գեղամավանի խորքային հորի կառուցման և խմելու ջրատար ներքին ցանցի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 37 միլիոն 770 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է  ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝  Սևանի համայնքապետարանը։ 

Աշխատանքները ներառել են 3251 գծամետր ջրագծի վերակառուցման և խորքային հորի կառուցման բաղադրիչներ: Կառուցվել է խորքային հորի սանիտարական գոտու ցանկապատ: 

Գեղամավանում իրականացվող ծրագրի կապալառուն «ԱՍ-777» ՍՊԸ-ն է:

«Կենսական նշանակություն ունեցող այս ենթածրագրի շնորհիվ հնարավոր է դառնում լուծել բնակավայրում տասնամյակներ շարունակ առաջնահերթություն ներկայացնող խնդիրը, որը նպաստելու է բնակիչների կյանքի որակի և կենցաղավարության բարելավմանը»,-նշեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: 

Խոսրով Խլղաթյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում