Մարզեր

Գավառի գեղարվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել «Գլոբալ արվեստ» հանրապետական փառատոնում

1 րոպեի ընթերցում

Գավառի գեղարվեստի դպրոցի սաները  մրցանակներ են նվաճել «Գլոբալ արվեստ» հանրապետական  փառատոնում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի արվեստի դպրոցի սաները մրցանակներով են տուն վերադարձել վերջերս Երևանում կայացած «Գլոբալ արվեստ» հանրապետական փառատոնից։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, «Գլոբալ արվեստ» փառատոնի  մրցութային փուլում երեխաները ստեղծագործում են ժյուրիի ներկայացրած թեմաներով, տեղում՝ առանց ծնողների և ուսուցիչների ներկայության, ինչը նպաստում է նրանց ինքնուրույնությանն ու ստեղծագործական ազատությանը։

Գավառի գեղարվեստի դպրոցը ներկայացնող շնորհալի  սաները մրցույթի դահլիճում նկարել են տեղում և արժանացել դիպլոմների ու պատվավոր մրցանակային տեղերի։ Այսպես, «Լավագույն վրձնահարված» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լիլիա Ղարիբյանի աշխատանքը։ 

Առաջին մրցանակի են արժանացել Գավառի Գեղարվեստի դպրոցի սաներ Լիլիա Ղարիբյանը, Ժաննա Ավետիսյանը, Էլեն Մինասյանը, Վարազդատ Սահակյանը և Ալեքս Խաչատրյանը։ 

Երկրորդ մրցանակի է արժանացել Արփի Մալաքյանը, երրորդ մրցանակի՝ Լալա Խանձրածյանը և Սիլվի Մնեյանը։ Դիպլոմակիրներ են դարձել Ելենա Ղազազյանը, Սոնյա Քալոյանը և Անգելինա Ղարիբյանը։  

Խոսրով  Խլղաթյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում