Նիդեռլանդների ԱԳՆ-ն չի բացառել Ուկրաինայում զորակազմ տեղակայելու հնարավորությունը
1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների իշխանությունները չեն բացառում Ուկրաինայում իրենց զորակազմի տեղակայման հնարավորությունը՝ որպես Կիևի համար անվտանգության երաշխիք։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիդ վան Վիլը։
«Այո, դա էլ հենց քննարկման առարկա է առաջիկա շաբաթներին», - ասել է նա WNL հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով հաղորդավարի հարցին՝ Ուկրաինայում հնարավոր ռազմական առաքելությանը նիդեռլանդացի զինծառայողների մասնակցության հնարավորության մասին։ Նա ընդգծել է, որ Հաագան պնդում է առաջին հերթին Կիևի համար ռազմական անվտանգության երաշխիքները։ «Դրանք հիմնականում ռազմական միջոցներ են։ Թե հատկապես ինչ կեպ դրանք կիրականացվեն, որտեղ կտեղակայվեն զորքերը և ինչպիսին կլինի առանձին երկրների ներդրումը, դեռևս մշակվում է», - ասել է նա: