ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալն ու GIZ-ի ներկայացուցիչները քննարկել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Խաղաղության և ներառական հասարակությունների ոլորտի համակարգող Թոմ Լանդեսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Լարս Հենինգը։ 

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ ԲՏԱ նախարարությունից, իր խոսքում Ռուբեն Սիմոնյանը կարևորել է GIZ-ի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները` ընդգծելով իրականացվող և նախատեսվող ծրագրերի կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջմղման համատեքստում։ Նախարարի տեղակալի խոսքով՝ նշված ծրագրերը էական դեր են ունենում միջազգային լավագույն փորձի ներդրման, կարողությունների զարգացման և արդյունավետ համագործակցության խորացման գործում։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացված աշխատանքները, ձեռքբերված արդյունքներն ու արձանագրված հաջողությունները։

Անդրադարձ է կատարվել նաև վերջերս ԱԺ կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Կիբեռանվտանգության մասին» օրենքի կարևորությանը, այդ ոլորտում Կառավարության առաջնահերթություններին, Հայաստանում կիբեռպաշտպանության համակարգի կատարելագործման հնարավորություններին, մասնագետների պատրաստման,  կիբեռանվտանգության ոլորտում հանրության իրազեկման ծրագրերին, ինչպես նաև ոլորտի ձեռքբերումներին և ենթակառուցվածքների բարելավմանը։

 Նշվել է, որ ծրագրի շրաջանակներում կազմակերպվել են մասնագիտական սեմինարներ և աշխատանքային քննարկումներ, որոնք օժանդակել են պետական և մասնավոր հատվածների կարողությունների բարձրացմանը կիբեռանվտանգության ոլորտում։

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել համագործակցության մի շարք ուղղությունների, մասնավորապես, կիբեռանվտանգության ոլորտում փորձի փոխանակմանը, մասսայական վերապատրաստման ծրագրերի շրջանակում գործնական աջակցությանը:

 Քննարկվել է նաև 2026 թվականի ծրագրի պլանավորման գործընթացը,  հետագա համագործակցության ուղղությունները։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն ընդգծել են կիբեռանվտանգության ոլորտում գործակցության խորացման և երկարաժամկետ գործընկերության շարունակականության կարևորությունը։

Հայերեն Русский Türkçe

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն