ԿԳՄՍ փոխնախարարը այցելել է Երևանի դպրոցներ, ծանոթացել աշակերտներին հուզող խնդիրներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը չնախատեսված այց են կատարել Երևանի Հենրի Մորգենթաուի անվան թիվ 126 և Երևանի թիվ 185 հիմնական դպրոցներ:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ պաշտոնյաները շրջել են դպրոցներում, տեղեկացել առկա խնդիրներից, զրուցել աշակերտների հետ: Մասնավորապես՝ Արաքսիա Սվաջյանը բարձր դասարաններում սովորող աշակերտների հետ զրույցում հետաքրքրվել է՝ ինչ մասնագիտական կողմնորոշում ունեն նրանք, ինչ հաճախականությամբ են մասնակցում նախագծային աշխատանքներին, որքանով են դրանք դուր գալիս սովորողներին և այլն: 

Նախարարի տեղակալին հետաքրքրել է նաև 9-րդ դասարանցիների ավարտական քննությունների նախապատրաստման ընթացքը՝ պայմանավորված Հանրակրթության պետական չափորոշչի նոր ձևաչափով. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական առարկաներից սովորողներն իրենց ընտրությամբ հանձնելու են թեստայի՞ն, թե՞ նախագծային աշխատանք։ 

Կրտսեր դասարանների աշակերտները պատմել են իրենց սիրած առարկաների, գրքերի ու նախասիրությունների մասին: 

Արաքսիա Սվաջյանը կարևորել է նոր չափորոշչի ներդրման արդյունքների շուրջ քննարկումները թե՛ աշակերտների, թե՛ մանկավարժական կազմի հետ՝ դրանք հնարավորինս նպատակային իրականացնելու համար: Կարևորելով նոր չափորոշիչով սահմանված պահանջների գործնական կիրառումը՝ նախարարի տեղակալն ընդգծել է կառավարչական և փաստաթղթային ընթացակարգերի պահպանման վերահսկողությունը: 

Երևանի Հենրի Մորգենթաուի անվան թիվ 126 հիմնական դպրոցում սովորում է շուրջ 190, Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում՝ 520 աշակերտ:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն