Մշակույթ

Վանաձորի «Բոհեմ» թատրոնը փոքրիկ հանդիսատեսին տոն կնվիրի ամանորյա ներկայացմամբ

1 րոպեի ընթերցում

Վանաձորի «Բոհեմ» թատրոնը փոքրիկ հանդիսատեսին տոն կնվիրի ամանորյա ներկայացմամբ

Ամանորյա տոների շրջանակում Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը տոնական մեր տոն կպարգևի փոքրիկ հանդիսատեսին՝ բեմ բարձրացնելով «Ձնեմարդու ամանորյա արկածները» գունեղ, երաժշտական, հեքիաթային ներկայացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատերախումբը ներկայացումը կխաղա դեկտեմբերի 23-ին և 24-ին օրը երեք անգամ։

Բեմադրության հեղինակը Հերիքնազ Բաղդասարյանն է։

Հեքիաթը բարու և չարի հավերժական պայքարի մասին է։ Չար գայլն ու ագռավը գողանում են Ձյունիկի ամանորյա նվերները և, շարունակելով իրենց չարագործությունները, ներխուժում են նապաստակների ընտանիք՝ առևանգելով նաև նրանց ձագերին։ Չար ուժերը չեն խորշում ոչնչացնել անգամ Ձնեմարդուն՝ ամբողջությամբ քանդելով նրան, որպեսզի նա չկարողանա Ձմեռ Պապին պատմել տեղի ունեցածի մասին, սակայն հեքիաթում, ինչպես միշտ, բարին պայքարում է մինչև վերջ՝ հիշեցնելով փոքրիկներին ընկերության, համախմբվածության, ազնվության և արդարության կարևորության մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում