Մարզեր

Գյումրու քաղաքապետարանը արձագանքել է գլխավոր տոնածառի վերաբերյալ տարածված քննարկումներին

1 րոպեի ընթերցում

Գյումրու քաղաքապետարանը արձագանքել է գլխավոր տոնածառի վերաբերյալ տարածված քննարկումներին

Գյումրու քաղաքապետարանը արձագանքել է համացանցում քաղաքի գլխավոր տոնածառի վերաբերյալ տարածված քննարկումներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ ներկայումս տեղադրված է տոնածառի հիմնական կառուցվածքը, իսկ զարդարանքները կկատարվեն առաջիկա օրերին։ Նշվում է, որ տոնածառը ամբողջական և վերջնական տեսքով կներկայացվի քաղաքին օրեր անց։

Քաղաքապետարանը նաև հիշեցրել է, որ նախորդ տարի Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը վառվել են դեկտեմբերի 24-ին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում