Ամերիկացի հայտնի դերասան և ռեժիսոր Ռոբ Ռայներին մահացած են գտել իր տանը
1 րոպեի ընթերցում

Ամերիկացի ռեժիսոր Ռոբ Ռայները դեկտեմբերի 14-ի կեսօրին մահացած է հայտնաբերվել Բրենթվուդի իր տանը. հայտնաբերվել է նաև նրա կնոջ՝ Միշել Սինգերի դին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ամերիկյան Variety օրաթերթը՝ նշելով, որ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում սպանության հոդվածով։
Նշվում է, որ ռեժիսորը և նրա կինը դանակահարկվել են։
Ռոբ Ռայները 78 տարեկան էր։
Ռոբ Ռայները որպես դերասան հայտնի է “All in the Family” սերիալից, իսկ որպես ռեժիսոր նկարահանել է “Stand By Me”, “When Harry Met Sally”, “Misery, A Few Good Men”, “The Princess Bride” և այլ հայտնի ֆիլմեր։
Կարդացեք հոդվածը` Русский