Ռուսաստան

Բելգորոդը ենթարկվել է հրթիռակոծության

1 րոպեի ընթերցում

Բելգորոդը ենթարկվել է հրթիռակոծության

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդին, վնասվել է ինժեներական ենթակառուցվածքը։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։

«Հրթիռակոծության հետևանքով կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներ։ Վթարային և օպերատիվ ծառայությունները զբաղվում են հետևանքների վերացմամբ»,- տարածաշրջանի ղեկավարը գրել է իր Telegram ալիքում:

Գլադկովի տվյալներով՝ վնասվել է նաև վեց բազմաբնակարանային շենքի և մեկ մասնավոր տան ապակեպատվածքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում