Հայաստան

Հայանիստում կառուցվել է նոր միջնակարգ դպրոց․ վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

Հայանիստում կառուցվել է նոր միջնակարգ դպրոց․ վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրում «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում կառուցվել է 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է դպրոց, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Կառավարությունը դպրոցի կառուցման համար հատկացրել է ավելի քան 2 մլրդ դրամ:

Վարչապետը դեկտեմբերի 13-ին  ավելի վաղ այցելել էր Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոց, ծանոթացել վերանորոգման աշխատանքների։ Դպրոցը վերանորոգվել է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում