Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

1 րոպեի ընթերցում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

Վարդենյաց լեռնանցքում Հրազդան, Վաղարշապատ, Մասիս, Արտաշատ, Ջերմուկ քաղաքներում, Արարատ-Երասխ, Երևան-Սևան 24-49-րդ կմ ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածքում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հայերեն Русский