«Անվտանգ և ապահով մանկապարտեզ». նախադպրոցական կրթության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են ոլորտային առաջնահերթությունները

6 րոպեի ընթերցում

Երևանում կայացել է նախադպրոցական կրթության ոլորտի ներկայացուցիչների աշխատաժողովը՝ «Անվտանգ և ապահով մանկապարտեզ» խորագրով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ոլորտի մասնագետներ, մանկավարժներ և միջազգային գործընկերներ։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում ընդգծվել է ոլորտում իրականացվող բարեփոխումների և ներառականության խթանման ուղղությամբ քայլերի կարևորությունը։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այժմ երեխաների զարգացման հարցում նախադպրոցական կրթության դերը վերաարժևորելու փուլում են։ Նախարարի խոսքով՝ տարիներ շարունակ ձևավորվել է սխալ ընկալում, թե մանկապարտեզը պարզապես երեխաներին մի քանի ժամ պահելու վայր է։

«Նախադպրոցական կրթությունը երեխայի զարգացման ամենակարևոր օղակներից է, և դրանում ներդրվող բովանդակությունն ու մեթոդները մեծապես պայմանավորում են երեխայի ապագա դպրոցական առաջադիմությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ գոնե մեկ տարի նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված երեխաների դպրոցական արդյունքները էականորեն բարձր են այն երեխաների արդյունքներից, որոնք նման հնարավորություն չեն ունեցել»,-ասաց նա։ 

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կառավարությունը մեծ առաջնահերթություն է տալիս նախադպրոցական ծառայությունների հասանելիության ընդլայնմանը։ Նա հիշեցրեց, որ ընթացքի մեջ է 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման ծրագիրը, որը, ըստ նախարարի՝ էականորեն փոխելու է նախադպրոցական կրթության հասանելիությունը: 

Նա նաև ընդգծեց, որ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրով նախատեսվում է քննարկել և առնվազն մեկ տարվա նախադպրոցական կրթությունը դարձնել պարտադիր։ «Սա մեզ համար շատ  կարևոր ուղենիշ է, որը թույլ կտա առավել վաղ փուլից սկսել երեխաների հետ նպատակային աշխատանքը»,-նշեց նախարարը։

Խոսելով ներառական կրթության մասին՝ Անդրեասյանը հիշեցրեց, որ նախադպրոցական հաստատություններում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը վերջին տարիներին էապես աճել է. 

«Եթե 2020-ին մենք ունեինք շուրջ 90 երեխա, այսօր նրանց թիվը մոտ 2000 է»,- մանրամասնեց նախարարը։

Անդրեասյանն ընդգծեց, որ անվտանգ և ապահով միջավայրի ապահովումը պետք է լինի նախադպրոցական կրթության հիմնական նպատակներից: Անդրադառնալով մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման վերաբերյալ ընթացող քննարկումներին՝ նախարարը նշեց, որ այս հարցը բխում է իրական խնդիրներին արձագանքելու անհրաժեշտությունից։ 

«Ինչո՞ւ է քննարկվում տեսախցիկներ ունենալու և չունենալու հարցը։ Որևէ հարց հենց այնպես առաջ չի գալիս, դա առաջ է գալիս եղած խնդիրներին արձագանքելու հետևանքով, և սա նշանակում է, որ մենք իրականում անվտանգության և ապահովության հետ կապված մարտահրավերներ ունենք, որոնց մասին պետք է բաց խոսենք և պետք է հասկանանք՝ ինչքանո՞վ է այսօր մեր համակարգը ադեկվատ արձագանքում նման խնդիրներին: Բայց վստահ եմ՝ սրանք էլ քննարկումներ են, որոնց արդյունքներով կարող ենք միասին գտնել լավագույն լուծումները»,-նշեց նախարարը՝ ընդգծելով նաև ծնողների հետ համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ ծնողավարության դասընթացների ներմուծման հնարավորությունը։

Նախարարը շնորհակալություն հայտնեց ՅՈւՆԻՍԵՖ-ին և Երևանի պետական համալսարանին՝ ընդգծելով նրանց կարևոր դերակատարումը ոլորտային բարեփոխումներում։ 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը նույնպես շեշտեց  վաղ մանկության զարգացման բացառիկ կարևորությունը։ «Մանկության վաղ փուլում երեխայի զարգացումը այնպիսի արագությամբ է տեղի ունենում, որը  չի կրկնվում կյանքի որևէ այլ փուլում։ Սա միաժամանակ հսկայական հնարավորությունների և մեծ զգայունության շրջան է»,- ընդգծեց նա։

Վայգանդը նշեց՝ ըստ վիճակագրության՝ վաղ մանկության կրթությանը հասանելիություն ունի 10 երեխաներից միայն 4-ը, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ։ 

«Ունենք շատ անելիքներ, որպեսզի յուրաքանչյուր երեխա օգտվի այս հնարավորությունից:  ՅՈՒՆԻՍԵՖ-ը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանի կրթական բարեփոխումներին՝ պետական կառույցների և գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- ասաց Քրիստինե Վայգանդը:

Նրա խոսքով՝ նման միջոցառումները կարևոր հարթակ են փորձի փոխանակման, մարտահրավերների քննարկման և ոլորտային համագործակցության ամրապնդման համար։ 

Աշխատաժողովի ընթացքում տեղի են ունեցել մասնագիտական քննարկումներ, դասախոսություններ և փորձի փոխանակում՝ նպատակ ունենալով ուժեղացնել նախադպրոցական կրթական համակարգի արդյունավետությունը և ապահովել երեխաների համար անվտանգ, զարգացնող և ներառական միջավայր: 

 

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն