Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը` IBA-ի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) երրորդ բրոնզե մեդալը նվաճեց ընտրանու համար IBA-ի աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող IBA-ի կազմակերպած բռնցքամարտի աշխարհի առաջնության 86 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը մրցեց Բելառուսը ներկայացնող Ալեքսեյ Ալֆիոռաունի  հետ ու առաջին ռաունդում նոկաուտի ենթարկվելով` պարտություն կրեց: Հովհաննիսյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

Սա Հայաստանի հավաքականի մինչ այս նվաճած երրորդ բրոնզե մեդալն է ընթացիկ մցրաշարում: ԱԱ-ի բրոնզ են նվաճել նաև Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը:

IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում դեկտեմբերի 2-13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները կստանան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնում IBA-ն:  

Հայերեն English Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար