Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը` IBA-ի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) երրորդ բրոնզե մեդալը նվաճեց ընտրանու համար IBA-ի աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող IBA-ի կազմակերպած բռնցքամարտի աշխարհի առաջնության 86 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը մրցեց Բելառուսը ներկայացնող Ալեքսեյ Ալֆիոռաունի հետ ու առաջին ռաունդում նոկաուտի ենթարկվելով` պարտություն կրեց: Հովհաննիսյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:
Սա Հայաստանի հավաքականի մինչ այս նվաճած երրորդ բրոնզե մեդալն է ընթացիկ մցրաշարում: ԱԱ-ի բրոնզ են նվաճել նաև Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը:
IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում դեկտեմբերի 2-13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները կստանան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնում IBA-ն: