Տնտեսություն

Կառավարությունը 14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար կհատկացնի 2 մլրդ 828 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար կհատկացնի 2 մլրդ 828 մլն դրամ

Կառավարության հերթական նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 27 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծով առաջարկվում է 14 համայնքի տրամադրել 2 մլրդ 828 մլն դրամ։

Խուդաթյանի խոսքով՝ այս գումարի հավանությամբ պետական բյուջեից արդեն հատկացված սուբվենցիոն համաֆինանսավորման ընդհանուր ծավալը կհասնի 21 մլրդ 59 մլն դրամի։

Նախարարն ընդգծեց, որ առաջիկայում սպասվում է նաև լրացուցիչ խոշոր հատկացում։

«Եվս մեկ հատկացում է լինելու, որը թույլ կտամ ասել՝ հսկայական ծավալի է լինելու։ Խոսքը շուրջ 10 միլիարդ դրամի մասին է։ Դա մեծ հավանականությամբ կընդգրկվի կառավարության հաջորդ նիստի օրակարգում»,-եզրափակեց Խուդաթյանը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում