Ուսուցիչների կամավոր ատեստավորման նախնական արդյունքները. 4851 ուսուցիչ աշխատավարձի բարձրացում կունենա

4 րոպեի ընթերցում

Հայաստանում 2025 թվականին կամավոր ատեստավորման  համար դիմել է 8628 ուսուցիչ, որոնցից ատեստավորմանը մասնակցել է 7276-ը։ 

Նախնական տվյալներով՝ 4851 ուսուցիչ հաղթահարել է 60-100% անցողիկ շեմը և ստանալու  է բարձր աշխատավարձ։ Ուսուցիչների կամավոր ատեստավորումն անցկացվում է հիմնականում էլեկտրոնային և թղթային ձևաչափով՝ նախապես կազմված ժամանակացույցին համապատասխան։ Էլեկտրոնային ձևաչափով ատեստավորում իրականացնելը հնարավորություն է տալիս ատեստավորումն անցկացնել ավելի թափանցիկ և կողմնակի ազդեցություններից զերծ պահել ուսուցիչներին։  Թղթային եղանակով  ատեստավորումը հիմնականում անցկացվում է ազգային փոքրամասնության լեզուների դասավանդողների, խմբակավարների համար, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա շահառուների կրթության որակը բարձրացնելու համար։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը մանրամասնեց, որ հանրակրթության որակի ապահովման կարևոր միջոցներից  մեկը ուսուցիչների մասնագիտական  հետաքրքրության բարձրացումն է։ Հաշվի առնելով միջին արդյունքներ ցուցաբերող ուսուցիչների մասնագիտական զարգացումը՝ այս տարի 60-69% արդյունք ցույց տված ուսուցիչները նույնպես կստանան 200 000 դրամի հավելավճար մեկ դրույքաչափի համար։ Իսկ այն ուսուցիչները, որոնք 50-59% արդյունք են ցուցաբերել կամ նրանց նախորդ ատեստավորման համեմատ արդյունքը բարելավել են 15%-ով, կստանան ևս մեկ անգամ  ատեստավորմանը մասնակցելու  հնարավորություն։

«Կամավոր ատեստավորման արդյունքները  երբեմն տասնորդական միավորներով են ստացվում, որոնք կլորացնելու համար  իրավական հիմքերը բացակայում էին։ Կարգավորվել է այդ բացը՝ 0․5 միավորից բարձր լինելու դեպքում կլորացում է կատարվում՝ հօգուտ  ուսուցչի»,-ասաց հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ 

Այս փոփոխությունները կամավոր ատեստավորման  գործընթացը դարձնում են ավելի մասնակցային, ուսուցիչների համար՝ ավելի գրավիչ և դյուրին։ Ուսուցիչների կողմից ներկայացված առաջարկները և դիտարկումները՝ կապված ուղեցույցների  հստակեցման, թեստերի բարդության համադրելիության, հարցերի քանակի, տևողության, երկիմաստ հարցերի և մի շարք այլ թեմաների հետ, հաշվի են առնվել։ Արդյունքում բոլոր առարկաների թեստային առաջադրանքներն ամրագրվել են մեկ ընդհանուր ձևաչափով՝ ապահովելու համար տարբեր առարկաների մասնագիտական խմբերի միջև համաչափություն և համադրելիություն։ Կամավոր ատեստավորման թեստերի կազմման համար հիմք են հանդիսացել  դպրոցական  դասագրքերը։ 

Որոշ ուսուցիչներ ատեստավորման ծրագրերի հետ կապված բողոքարկել են՝ պատճառաբանելով, որ թեստերը չեն համապատասխանում դպրոցական ծրագրերին, և այդ բողոքարկման փուլը դեռ չի ավարտվել։ Հանձնաժողովի կողմից կկատարվի բողոքարկումների  վերջնական արդյունքների վերահաշվարկ և ամփոփում, որից հետո վերջնական ուսումնասիրությունից հետո կհրապարակվի պաշտոնական հրաման՝ ատեստավորման մասնակիցների վերջնական արդյունքներով։  

Հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքում վերջին մեկ տարվա ընթացքում աշխատանքի է ընդունվել ավելի քան 3000 նոր ուսուցիչ, սակայն ոլորտում առկա թափուր  հաստիքների համալրման խնդիրը դեռևս ամբողջովին չի լուծվել։

«Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին հնարավորություն է  տրվել աշխատել հանրակրթական դպրոցում։ 2023-2024 թվականների ընթացքում շուրջ 551 ուսուցիչ կարողացել է հաղթահարել  կամավոր  ատեստավորման անցողիկ շեմը  և շարունակել աշխատանքը, իսկ 49 ուսուցիչ ներկայում ստանում է բարձրագույն կրթություն՝ պետական բյուջեի հաշվին»,-եզրափակեց Թամարա Սարգսյանը։ 

Լուսինե Ջալալյան

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն