Արտաքին քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանն այցելել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանն այցելել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ, որտեղ հանդիպում է ունեցել գերմանական հիմնադրամների, ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների և լրագրողների հետ: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հիմնադրամի գլխավոր քարտուղար Մարկ Շպայխը շնորհակալություն է հայտնել այցելության համար և նշել, որ հանդիպման մասնակիցները շահագրգիռ են լսել Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ՀՀ վարչապետի տեսակետներն ու դիտարկումները: 

Հանդիպման ընթացքում վարչապետը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական զարգացման առաջնահերթությունները, խաղաղության օրակարգը, տարածաշրջանային հաղորդակցության վերաբերյալ Երևանի տեսլականը, ինչպես նաև ՀՀ Կառավարության իրականացրած ժողովրդավարական բարեփոխումների ուղղությունները։

Քննարկում է ծավալվել Հայաստան–ԵՄ գործընկերության խորացման, տարածաշրջանային տնտեսական նախաձեռնությունների և Եվրոպայում Հայաստանի դերակատարության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում