ԵԱՏՄ-ում երկարաձգվել է մարկետփլեյսների միջոցով ապրանքների մաքսազերծման արտոնությունը

1 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները համաձայնության են եկել ևս երկու տարի պահպանելու ֆիզիկական անձանց կողմից մարկետփլեյսների միջոցով գնված ապրանքների մաքսազերծման արտոնության շեմը՝ 200 եվրոյի մակարդակում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը և ավելացրել, որ  միաժամանակ շեմը գերազանցող ապրանքների ներմուծման մաքսատուրքը 15%-ից կիջեցվի մինչև 5%:

Նախարարի պարզաբանմամբ՝ այս փոփոխությունը կապված է հաջորդ տարվա կեսից ԵԱՏՄ երկրներում ներդրվելիք նոր համակարգի հետ, որը նախատեսում է էլեկտրոնային առևտրի ապրանքների ՀԴՄ գանձում ազգային մակարդակում. համապատասխան փոփոխություններ կարվեն միության Մաքսային օրենսգրքում:

Սլեպնյովն ընդգծել է, որ նոր հարկային և մաքսազերծման համակարգը մոտավորապես նույն ծավալի վճարներ է ապահովելու, ինչ ներկայումս, բայց ԵԱՏՄ երկրները մտադիր են կրկին քննարկել մաքսազերծման արտոնության շեմի իջեցման հնարավորությունը: 

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն