ԵԱՏՄ-ում երկարաձգվել է մարկետփլեյսների միջոցով ապրանքների մաքսազերծման արտոնությունը
1 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները համաձայնության են եկել ևս երկու տարի պահպանելու ֆիզիկական անձանց կողմից մարկետփլեյսների միջոցով գնված ապրանքների մաքսազերծման արտոնության շեմը՝ 200 եվրոյի մակարդակում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը և ավելացրել, որ միաժամանակ շեմը գերազանցող ապրանքների ներմուծման մաքսատուրքը 15%-ից կիջեցվի մինչև 5%:
Նախարարի պարզաբանմամբ՝ այս փոփոխությունը կապված է հաջորդ տարվա կեսից ԵԱՏՄ երկրներում ներդրվելիք նոր համակարգի հետ, որը նախատեսում է էլեկտրոնային առևտրի ապրանքների ՀԴՄ գանձում ազգային մակարդակում. համապատասխան փոփոխություններ կարվեն միության Մաքսային օրենսգրքում:
Սլեպնյովն ընդգծել է, որ նոր հարկային և մաքսազերծման համակարգը մոտավորապես նույն ծավալի վճարներ է ապահովելու, ինչ ներկայումս, բայց ԵԱՏՄ երկրները մտադիր են կրկին քննարկել մաքսազերծման արտոնության շեմի իջեցման հնարավորությունը: