Հայաստան

Քենիայում հանդիպել են Հայաստանի շրջակա միջավայրի և Պաղեստինի ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետական նախարարը

2 րոպեի ընթերցում

Քենիայում հանդիպել են Հայաստանի շրջակա միջավայրի և Պաղեստինի ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետական նախարարը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Քենիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Վարսեն Աղաբեկյանի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Համբարձումյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Քենիա աշխատանքային այցի շրջանակում երկկողմ հանդիպում եմ ունեցել Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Վարսեն Աղաբեկյանի հետ։

Հանդիպման ընթացքում տիկին Աղաբեկյանի հետ քննարկել ենք 2026 թվականին Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (#COP17) կազմակերպչական և օրակարգային հարցերը՝ ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունն ու երկրների պատվիրակությունների արդյունավետ մասնակցության ապահովումը։

Անդրադարձ ենք կատարել նաև համաժողովի շրջանակում փորձի փոխանակման և գործընկերության ամրապնդման հնարավորություններին։

Զրույցի ընթացքում քննարկել ենք շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության, կլիմայական մարտահրավերներին արձագանքման և կայուն զարգացման ուղղություններով համատեղ նախաձեռնությունների խթանումը»,- գրել է Համբարձումյանը։

Համբարձում Մաթևոսյանը Քենիայում մասնակցել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում